Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչո՞ւ է Զախարովան աղմկում, երբ ինքն էր լռություն պահանջում

Ինչո՞ւ է Զախարովան աղմկում, երբ ինքն էր լռություն պահանջում
21.10.2016 | 11:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունների քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այդ թվում և Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Զախարովան: Հայտարարությունը հնչել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին ԱԳՆ-ի ճեպազրույցի ժամանակ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դրական դերակատարման մասին հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին, Երևանում. «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»: Մի քանի ժամ անց Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել էր Լավրովի հայտարարությունը: Բայց դրան հետևել էին Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, հետո նաև մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխանները: Փաստացի՝ Հայաստանը եռակի «ոչ» էր ասել Թուրքիայի մասնակցությանը, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությանը: Ընդամենը մի քանի օր անց՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը վերադառնում է թեմային և կրկնում այն տեսակետը, որը Հայաստանը մերժել է: Այս անգամ նրա հայտարարությունը նոր բովանդակություն է ստանում, եթե հաշվի առնենք Իլհամ Ալիևի վերջին գյուտը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի առավելագույն զիջումը ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում: Եթե հավելենք նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման և թուրք-հայկական հարաբերությունների մասին, պատկերն ամբողջանում է՝ կամ կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն բանակցությունները շարունակել Ադրբեջանի առաջարկած սուբստանտիվ օրակարգով, կամ Մոսկվան փորձում է Ղարաբաղի հարցը իբրև մանրադրամ օգտագործել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչև հոկտեմբերի վերջը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական տարածաշրջանային այցն են կատարելու, որի մասին, խախտելով ավանդույթը, հայտարարել է ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: Գուցե տարածաշրջանո՞ւմ նրանք պատասխանեն ռուս-թուրք-ադրբեջանական նոր նախաձեռնությանը:

Դիտվել է՝ 1983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ